‘ԱԱԾ. Հայրիկյանի գործով բոլոր վարկածները ստուգվում են’

1029

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վարկածների վերաբերյալ տարվում են օպերատիվ քննչական աշխատանքներ, բոլոր վարկածները ստուգվում են: Այս մասին iLur.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը՝ հավելելով, որ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:

Պարույր Հայրիկյանը մահափորձի ամբողջ պատասխանատվությունը գցել էր ռուսական հատուկ ծառայությունների վրա ու  հայտարարել, որ իրեն ցանկացել է սպանել «նախկին Ռուսաստանի գաղտնի ծառայությունը»: Բաղրամյանինց հետաքրքրվեցինք, թե արդյոք ստուգվում  է նաև Հայրիկյանի առաջ քաշած վարկածը, սակայն նա չպատասխանեց այս հարցին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահափորձ էր իրականացվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, նա վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

Նախորդ հոդվածը‘ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է Վերաքննիչ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Զբոսաշրջիկների զանգվածային բռնաբարություն Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում’