‘ԱԱԾ-ն թանկարժեք և անհավասար պայքար է մղում կրծողների դեմ. Մամուլ ‘

904

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա ընթացքում բավական ուշագրավ ծախսեր է արե»,- գրու է «Ժողովուրդը»` նշելով, որ այս տարվա ընթացքում ավելի քան 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար, խոսքը մասնավորապես կրծողների՝ մկների ու առնետների դեմ պայքարի մասին է։ Բայց առավել ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն մոտ 7 մլն դրամը տրամադրել է մեկ անգամվա ախտահանման համար, հետո ևս 680 հազար հատկացվել է արդեն ապրիլին։ Բացի այդ, ավելի քան 8 մլն դրամ էլ ԱԱԾ-ն փոխանցել է «Գրին լադ» ընկերությանը՝աղբահանման ու աղբահեռացման աշխատանքների համար։ Ընդ որում, խոսքը ոչ թե շինարարական, այլ կենցաղային աղբի մասին է։ Խոստովանենք՝ այս թվերն առավել քան ուշագրավ են»,– գրում է թերթը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի այս եւ այլ ծախսերին մեր կայքն ադրադարձել էր մի քանի օր առաջ: 

Նախորդ հոդվածը‘Երևանցիների 46 տոկոսը պատրաստ է լքել Հայաստանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև և ամպրոպ’