‘ԱԱԾ-ն ձերբակալել է Գառնիկ Մարգարյանին եւ Վլադիմիր Առաքելյանին’

2787

ԱԱԾ-ն այսօր հերթական հաղորդագրությունն է տարածել` Արթուր Վարդանյանի «ղեկավարած զինված խմբավորման» գործով: Ըստ այդմ, այսօր ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք, ըստ ԱԱԾ-ի, կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: «Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: 

 

Նախորդ հոդվածը‘Նոր տեղեկատվություն հոսպիտալացվածների մասին’
Հաջորդ հոդվածը‘Պլանային դիտարկում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ’