‘ԱԱԾ-ում սպառնացել են Ուշի գյուղի գյուղապետին՝ «ընտանիքներդ կվերացնենք». Մամուլ’

1440

«Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս «անակնկալով» են դիմավորել։ «Առավոտի» հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմեց, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը և գյուղապետը, ով այնքան է ոգևորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած։ Մեկ օր առաջ նրանց «դաստիարակչական զրույցի» են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները և սպառնացել՝ «ընտանիքներդ կվերացնենք»։ «ԱԱԾ-ի լակոտներին» Սուրեն Սարգսյանը մեկ պատասխան ունի. «1988–ին թուրքերն էլ էին մեզ ասում` ընտանիքներդ կվերացնենք»»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Դու գողակա՞ն ես, թե՞ Շիրակի մարզի ոստիկանապետ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի հետերոսկեդաստիկությունը. Մամուլ’