‘ԱԱԾ. Պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամ’

1922

Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է հրապարակել 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և օպերատիվ մի շարք ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Հաշվետվությունում, մասնավորապես, տվյալներ կան տարբեր գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման մասին:

 Ըստ հաշվետվության, ՀՀ ԱԱԾ ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամը, ինչպես նաև մի շարք գործերով նախաքննության փուլում վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:

Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ:

 

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ Արցախի Հանրապետությունում ‘
Հաջորդ հոդվածը‘ԲԴԽ-ն դադարեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները ‘