ԱԱ․ Իսլանդիա — Հայաստան հանդիպման մրցավարները

474

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իսլանդիա — Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավար է նշանակվել ՖԻՖԱ-ի մրցավար, 39-ամյա Նիկոլա Դաբանովիչը։ Նրա օգնականները կլինեն Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը։ VAR-ը կսպասարկեն հոլանդացիներ Կեւին Բլոմն ու Կլայ Ռուպերտին։

J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Նախորդ հոդվածըԿապելո․ «Յուվենտուսն» արդեն դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից
Հաջորդ հոդվածըՊուտինը 69 տարեկան է