ԱԱ․ Ռոնալդուի դուբլը հաղթանակ բերեց Պորտուգալիային, Ադրբեջանը պարտվեց Լյուքսեմբուրգին, բոլոր արդյունքները (տեսանյութ)

512

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում մեկնարել են չորրորդ տուրի հանդիպումները։

A խմբում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց իռլանդացիների հետ եւ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ։

Նույն խմբում Ադրբեջանը 1։2 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին։

Պորտուգալացիները 10 միավորով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը։ Իռլանդիան ու Ադրբեջանը կրել են 3-ական պարտություն եւ առանց միավորի խմբի հետնապահներն են։

D խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը սեփական խաղադաշտում չկարողացավ առավելության հասնել բոսնիացիների նկատմամբ՝ 1։1։

Ֆրանսիան 8 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Ուկրաինայից։

ԱԱ-2022, ընտրական մրցաշարչորրորդ տուր

խումբ

Պորտուգալիա — Իռլանդիա՝ 2։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 89, 90+6 — Ջոն Իգան, 45

Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), 15

Լյուքսեմբուրգ — Ադրբեջան՝ 2։1

Միկա Պինտու, 8, Ժերսոն Ռոդրիգեշ, 28, 11մ — Էմին Մահմուդով, 67

խումբ

Ֆրանսիա — Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1  (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 39 — Էդին Ջեկո, 36

Հեռացում՝ Ժյուլ Կունդե (Ֆրանսիա), 51

Ղազախստան — Ուկրաինա՝ 2։2 (տեսանյութ)

Ռուսլան Վալիուլին, 74, 90+6 — Ռոման Յարեմչուկ, 2, Նիկոլայ Շապարենկո, 90+3

խումբ

Դանիա — Շոտլանդիա՝ 2։0

Դանիել Վաս, 14, Յաոկիմ Մեհլե, 15

Ֆարերյան կղզիներ — Իսրայել՝ 0։4

Էրան Զահավի, 11, 44, 90+2, Մունաս Դաբուր, 52

Մոլդովա — Ավստրիա՝ 0։2 (լրացված)

Քրիստոֆ Բաումգարտներ, 45

խումբ

Նորվեգիա — Նիդերլանդներ՝ 1։1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 20 — Դավի Կլասեն, 36

Լատվիա — Ջիբրալթար՝ 3։1

Վլադիսլավ Գուտկովսկի, 50, 11մ, 85, Անդրեյ Ցիգանիկ, 89 — Անդրե Բար, 71, 11մ

Թուրքիա — Չեռնոգորիա՝ 2։2

Ջենգիզ Ունդեր, 9, Յուսուֆ Յազիջի, 30 — Ադամ Մարուշիչ, 40, Ռիստո Ռադունովիչ, 90+7

խումբ

Ռուսաստան — Խորվաթիա՝ 0։0

Մալթա — Կիպրոս՝ 3։0

Քեյն Աթարդ, 43, 54, Ջոզեֆ Մբոնգ, 46

Հեռացում՝ Կոնստանտինոս Սոտիրիու (Կիպրոս), 40

Սլովենիա — Սլովակիա՝ 1։1

Պետար Ստոյանովիչ, 42 — Ռոբերտ Բոժենիկ, 32

Նախորդ հոդվածըԱնկախության օրով էլ են իրար գզում. ՉԻ
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս. Մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին