ԱԱ․ Տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականները

813

Կատալոնիայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականները։

Կիսաեզրափակիչում ռուսները երկու մրցամարտում էլ պարտության մատնեցին ուկրաինացիներին՝ 2,5։1,5 եւ 3։1։

Հնդկաստանի թիմը առավելության հասավ վրացիների նկատմամբ։ Առաջին մրցամարտում գրանցվեց ոչ ոքի՝ 2։2, երկրորդում հնդիկները հաղթեցին 2,5։1,5 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում պարտվել էր ուկրաինացիներին։

Նախորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Արոնյան — Դուդա՝ 1,5։2,5
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1152 նոր դեպք, 15 մահ