‘ԱԱ 2014-ի մեկնարկային խաղը կսպասարկի ճապոնացի Յուտի Նիսիմուրան ‘

981

Վաղը Սան-Պաուլու քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտում՝ Բրազիլիա-Խորվաթիա ազգային հավաքականների հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել ճապոնացի Յուտի Նիսիմուրան: 42-ամյա Նիսիմուրան աշխարհի առաջնություններում աշխատելու փորձ ունի: 2010 թվականին ՀԱՀ-ում նա սպասարկել է չորս հանդիպում, այդ թվում՝ քառորդ եզրափակչի Բրազիլիա-Նիդերլանդներ խաղը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշեն գյուղում ջուր չի լինի’