‘ԱԱ-2014. 2-րդ տուրի արդյունքները (տեսանյութեր)’

1259

Կայացան ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:

A խումբ

Այս խմբում սպասվում է ուղեգրերի համար թեժ պայքար` Սերբիայի, Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ: Երեք թիմն էլ շատ լավ են մեկնարկել եւ այժմ 4-ական միավորով 1-3 տեղերն է զբաղեցնում:

Սերբիա – Ուելս՝ 6:1

Ալեքսանդր Կորալով, 16, Զորան Տոշիչ, 24, Ֆիլիպ Ջուրիչիչ, 39, Դուշան Տադիչ, 51, Բրանիսլավ Իվանովիչ, 80, Միրալեմ Սուլեյմանի, 90 – Գարեթ Բեյլ, 31

Բելգիա – Խորվաթիա՝ 1:1

Գիյոմ Ժիլե, 45 – Իվան Պերիշիչ, 6

Շոտլանդիա – Մակեդոնիա՝ 1:1

Կեւին Միլներ, 43 – Նիկոլչե Նովեսկի, 11


B խումբ

Այստեղ հիմնական պայքարը դեռ առջեւում է: Բուլղարիան ցույց տվեց, որ կարող է ուղեգրերի համար պայքարել իր ավելի ահեղ մրցակիցների` Իտալիայի, Չեխիայի, Դանիայի հավաքականների հետ: Հայաստանն էլ դեռ ցույց չի տվել իր ողջ պոտենցիալը:

Բուլղարիա – Հայաստան՝ 1:0

Ստանիսլավ Մանոլեւ, 44

Իտալիա – Մալթա՝ 2:0

Մատիա Դեստրո, 6, Ֆեդերիկո Պելուզո, 90

 

C խումբ

Թեպետ դժվարությամբ, սակայն խմբի բացահայտ ֆավորիտը` Գերմանիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց: Հաղթանակով սկսեց մրցաշարը նաեւ մյուս ֆավորիտը` Շվեդիան: 

Ավստրիա – Գերմանիա՝ 1:2

Զլատկո Յունուզովիչ, 57 – Մարկո Ռոյս, 44, Մեսութ Օզիլ, 52 (11մ.)

Շվեդիա – Ղազախստան՝ 2:0

Ռասմուս Էլմ, 37, Մարկուս Բերգ, 90

D խումբ

Հոլանդացիները խմբային մրցաշարերում միշտ գերազանց են հանդես գալիս: Այժմ էլ նրանք առանց որեւէ մեծ ճիգերի հաղթեցին հունգարացիներին եւ ռումինացիների հետ միասին վաստակել է 6 միավոր: Սակայն այս խմբում է նաեւ Թուրքիայի հավաքականը, որը դեռ ուղղումներ կմտցնի մրցաշարային աղյուսակում:

 

 

Թուրքիա – Էստոնիա՝ 3:0

Էմրե Բելեզօղլու, 44, Յումիտ Բուլուտ, 60, Սելջուկ Ինան, 75

Հունգարիա – Հոլանդիա՝ 1:4

Բալաժ Ջուջակ, 7 (11մ.) – Ջերմեյն Լենս, 3, 53, Բրունո Մարտինս Իդի, 19, Կլաս-Յան Հունտելար, 74

Ռումինիա – Անդորրա՝ 4:0

Գաբրել Թորժե, 29, Կոստին Լազեր, 44, Վալերիկե Գարման, 90, Ալեքսանդրու Մաքսիմ, 90+4

E խումբ

Բոլոր խմբերից ամենաթույլը: Ավելի թույլ հնարավոր չէ պատկերացնել: Այս խմբի ֆոնին Շվեյցարիայի հավաքականը պարզապես համաշխարհային գրանդ է երեւում: Անիմաստ է այս խմբի հետ կապված ենթադրություններ անել:

Կիպրոս – Իսլանդիա՝ 1:0

Կոնստանտին Մակրիդիս, 57

Նորվեգիա – Սլովենիա՝ 2:1

Մարկուս Հենրիկսեն, 26, Յոն-Արնե Ռիսե, 90 (11մ.) – Մարկո Շուլեր, 17

Շվեյցարիա – Ալբանիա՝ 2:0

Ջերդան Շակիրի, 23, Գյոկան Ինլեր, 83 (11մ.)

F խումբ

Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը երկրորդ վստահ հաղթանակը տարավ` այս անգամ ջախջախելով ոչ այնքան թույլ համարվող Ւսրայելին: Իսկ ահա պորտուգալացիները երկրորդ անգամ մեծ դժվարությամբ հաղթեցին, չնայած մրցակիցը ընդամենը Ադրբեջանն էր: Միայն խաղավերջում պորտուգալացիները կարողացան խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Այս խմբում ամեն ինչ կորոշվի Պորտուգալիա – Ռուսաստան դիմակայությունում:

Իսրայել – Ռուսաստան՝ 0:4

Ալեքսանդր Կերժակով, 7, 64, Ալեքսանդր Կոկորին, 18, Վիկտոր Ֆայզուլին, 77

Հյուսիսիային Իռլանդիա – Լյուքսեմբուրգ՝ 1:1

Դին Շիլց, 14 – Դանիել դա Մոտա, 87

Պորտուգալիա – Ադրբեջան՝ 3:0

Սիլվեստր Վարելա, 63, Հելդեր Պոշտիգա, 88, Բրունու Ալվեշ, 88

G խումբ

Եվս մեկ ոչ այնքան ուժեղ խումբ, որտեղ գերազանց է մեկնարկել Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը: Հավանաբար, վերջինս էլ հույների հետ կվիճարկի ուղեգրերի հարցը:

Բոսնիա-Հերցեգովինա – Լիտվիա՝ 4:1

Զվեզգան Միսիմովիչ, 12 (11մ.), 54, Միրելեմ Պյանիչ, 44, Էդին Ջեկո, 90

Սլովակիա – Լիխտեյնշտեյն՝ 2:0

Մարեկ Սապարա, 36, Մարտին Յակուբկո, 78

Հունաստան – Լիտվա՝ 2:0

Սոտիրիս Նինիս, 56, Կոնստանտինոս Միտրողլու, 71

 

H խումբ

Այս խմբում տեղի ունեցավ ողջ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը` Անգլիա-Ուկրաինա: Օլեգ Բլոխինը Շեւչենկոյի եւ Վորոնինի հեռանալուց հետո թիմում մեծ փոփոխություններ էր կատարել, այնտեղ ընդգրկելով երիտասարդ խաղացողների: Պետք է նշել, որ այս նոր Ուկրաինան հիանալի տպավորություն թողեց, հատկապես փայլեց Եվգենի Կոնոպլյանկան, որը բացի նրանից, որ ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ, խաղի ողջ ընթացքում պարզապես «տեռորի» ենթարկեց մրցակցի պաշտպաններին: Միայն խաղավերջում անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը: Ուկրաինան անգլիացիների հետ այս խմբի ֆավորիտներն են: 

Սան Մարինո – Չեռնոգորիա՝ 0:6

Լուկա Ջորջեւիչ, 24, Ֆատոս Բեչիրայ, 26, 51, Էլսադ Զվերոտիչ, 69, Անդրիա Դելիբաշիչ, 79, 82

Լեհաստան – Մոլդովա՝ 2:0

Յակուբ Բլաշչիկովսկի, 33 (11մ.), Յակուբ Վավժինյակ, 81

Անգլիա – Ուկրաինա՝ 1:1

Ֆրենկ Լեմպարդ, 87 (11մ.) – Եվգենի Կոնոպլյանկա, 39

I խումբ

Ընդամենը չոր րոպե չբավականացրեց, որպեսզի կայանա տուրի գլխավոր անակնկալը: Իսպանիայի հավաքականը երկար ժամանակ չէր կարողանում Վրաստանի հետ խաղում բացել հաշիվը: Սակայն անակնկալը տեղի չունեցավ. Սոլդադոն ի վերջո խփեց հաղթական գնդակը: Մյուս խաղում ֆրանսիացիների Ռիբերիի դիրիժորությամբ գեղեցիկ եւ վստահ հաղթանակ տարան Բելառուսի նկատմամբ: Ավելորդ է ասել, թե ովքեր են այս խմբի ֆավորիտները:

Վրաստան – Իսպանիա՝ 0:1

Ռոբերտո Սոլդադո, 86

Ֆրանսիա – Բելառուս՝ 3:1

Էթյեն Կապուե, 50, Կրիստոֆ Ժիլե, 69, Ֆրանկ Ռիբերի, 80 – Անտոն Պուտիլո, 71

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ինչու՞ են տնտեսության 15 % անկման դեպքում բանկերի եկամուտներն աճում 50 %-ով’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ը պատրաստվում է Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպել’