‘ԱԱ-2014. 4-րդ оր. ինչ խորհուրդ ունեցավ այն’

953

Օրվա փոխարինումը. Շվեյցարիայի գլխավոր մարզիչ Оտմար Հիթցվերդը  Էկվադորի հետ խաղում երկու անգամ ճիշտ փոխարինում կատարեց. դաշտ դուրս եկած Ադմիր Մեհմեդին գնդակի հետ հենց առաջին հպումից գոլ խփեց, իսկ  75-րդ րոպեին դաշտ դուրս եկած Հարիս Սեֆերովիչն հարավամերիկացիների դարպասը լրացուցիչ ժամանակում հաղթական գոլը խփեց:  

Օրվա հանգուցալուծումըՇվեյցարացիների համար էկվադորցիների հետ հանդիպումն անհաջող դասավորվեց. 22-րդ րոպեին Էկվադորի ընտրանու խփած գոլը, չիրացված հարվածները: Սակայն  Оտմար Հիթցվերդի սաները չվհատվեցին, և երկրորդ խաղակեսի սկզբին  հավասարեցրին խաղի հաշիվը՝ շարունակելով ճնշում գործադրել: Շուտով նրանք պարգևատրվեցին հաղթական գոլով:

Օրվա ռմբարկուն. Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կարող էր դառնալ աշխարհի առաջնության հեթ-տրիկի հեղինակը, սակայն երկու գոլն էլ վատ արդյունք չէ: Սկզբում «Ռեալի» հարձակվողը իրականացրեց 11-մետրանոց հարվածը, հետո նրան оգնեց  Հոնդուրասի դարպասապահ Նոել Վալյադարեսը, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Իսկ հետո հարձակվողը հիանալի հարվածով խփեց 3-րդ գնդակը:

Օրվա անսովոր դեպքը.  Հոնդուրասի  դարպասապահ Նոել Վալյադարեսը ուզում էր, որ ամեն ինչ շատ լավ լինի, բայց, ցավոք, եղավ հակառակը: 48-րդ րոպեին դարպասապահը փորձեց խառնվել և գնդակը դուրս հանել դարպասային գծից, սակայն փաստացի այն գլորեց դեպի դարպասը: Գնդակը մի փոքր, գրեթե միլիմետրերի  տարբերությամբ հատեց դարպասային գիծը: Որոշելու համար՝ արդյո՞ք  գոլ կար, թե՞ ոչ, պետք եղան ՖԻՖԱ-ի նորագույն տեխնոլոգիաները:
Օրվա տեխնոլոգիան.  Վերջապես պետք եկավ ՖԻՖԱ-ի կողմից ներդրված տեսատեխնոլոգիան՝ Goal Control -ը: Հենց դրա միջոցով որոշվեց՝ գոլ կա՞ր արդյոք Ֆրանսիա-Հոնդուրաս խաղում: Այն դեպքում, երբ միլիոնավոր երկրպագուներ պետք է վիճեին այս հարցի շուրջ, «սառը» մեքենան վայրկյանների ընթացքում ճիշտ որոշում ընդունեց: Հոնդուրասցիները համաձայն չէին համակարգչի այս որոշման հետ, սակայն նրանց բողոքներին ի պատասխան՝ մրցավար Սանդրո Ռիկին անտարբեր ուսերը թթոթվեց.  «Դա ես չեմ»:.

Օրվա  հեռացումը.   Ֆրանսիա-Հոնդուրաս խաղի ընթացքում երկրորդ դեղին քարտն ստացավ և դաշտից հեռացվեց Հոնդուրասի խաղացող Ուիլսոն Պալասիոսը:

Օրվա բնավորությունը. Բոլոը գիտեն, որ Լեոնել Մեսսին հավաքականում խաղում է ոչ այնքան լավ, որքան  իր ակումբում:  Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում արգենտինացիների ավագի խաղը երկար ժամանակ աննկատ էր մնում: Բայց երբ նրա թիմը դժվարին  կացության առաջ էր կանգնած, ֆուտբոլային հանճարը որոշեց ամեն ինչ ինքն անել և փառահեղ գոլ խփեց: Իսկ դա գործնականում արդեն հաղթանակ էր նշանակում:

Օրվա երկրպագուները. Արգենտինացիները մարզադաշտում հասկանալի պատճառով բավական շատ էին մյուս թիմերի երկրպագուներից: Նրանք իրենց թիմին երկրպագում էին և ամեն հարցում աջակցում:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի սեմինարին հայ և ադրբեջանցի պատվիրակները կոշտ հայտարարություններ են փոխանակում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Սոցիալական վճար՝ պարտադիր կուտակային վճարի փոխարեն’