‘ԱԱ-2018. Հայաստան — Չեռնոգորիա խաղի տոմսերի գները’

1529

Հայաստան — Չեռնոգորիա ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 13-ից, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետականի» մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Ստադիոնի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Նախորդ հոդվածը‘4 միլիարդ դոլար՝ ֆուտբոլի զարգացման համար’
Հաջորդ հոդվածը‘The Independent. Հենրիխ Մխիթարյանն ու Լյուկ Շոուն չեն խաղա «Լիվերպուլի» դեմ’