ԱԱ-2022․ Ավստրալիան նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

393

Ֆուտբոլի Ավստրալիայի հավաքականը նվաճեց նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Միջմայրցամաքային ընտրական փլեյ-օֆֆի խաղում Ավստրալիայի հավաքականը Քաթարում մրցեց Պերուի հավաքականի հետ։ Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին ավստրալացիները՝ 5։4։

Վերջին ուղեգիրը հունիսի 14-ին կվիճարկեն Նոր Զելանդիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը կոչ է անում թուլացնել ԿԺԴՀ-ի պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը շատ հզոր մրցակից է