ԱԱ-2022․ Բելգիայի հավաքականի կազմը

359

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Սիմոն Մինյոլե («Բրյուգե»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ»)։

Պաշտպաններ․ Տոբի Ալդերվեյրելդ («Անտվերպեն»), Յան Վերտոնգեն («Բենֆիկա»), Զենո Դեբաստ («Անդերլեխտ»), Վաուտ Ֆաս («Լեսթեր Սիթի»), Արթուր Տեատե («Ռեն»), Թիմոտի Կաստան («Լեսթեր Սիթի»), Թոմա Մենիե («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսապաշտպաններ․ Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Աթլետիկո»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Յուրի Տիլեմանս («Լեսթեր Սիթի»), Հանս Վանակեն («Բրյուգե»), Ակսել Վիտսել («Բորուսիա Դորտմունդ»), Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ»), Տորգան Ազար («Բորուսիա Դորտմունդ»), Լեանդրո Տրոսարդ («Բրայթոն»), Լեանդեր Դենդոնքեր («Աստոն Վիլա»), Ամադու Օնանա («Էվերտոն»)։

Հարձակվողներ․ Ռոմելու Լուկակու («Ինտեր»), Դրիս Մերտենս («Գալաթասարայ»), Շառլ Դե Կետելարե («Միլան»), Ժերեմի Դոկու («Ռեն»), Միշի Բատշուայի («Ֆեներբահչե»), Լուա Օպենդա («Լանս»)։

Խմբային փուլում Բելգիայի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Կանադայի եւ Մարոկկոյի թիմերը։

Նախորդ հոդվածըԵՄ-ն սկսում է ողջամտություն դրսևորել Կիևին աջակցելու հարցում․ Բույակևիչ
Հաջորդ հոդվածը«Жыве Беларусь» կարգախոսն այսուհետև «նացիստական է»