ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

268

Ֆուտբոլի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Բրազիլիայի առաջնությունն ունի երեք ներկայացուցիչ։ Հայտացուցակում է նաեւ մեքսիկական «ՈւՆԱՄ Պումասի» 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը։

Դարպասապահներ․ Ալիսոն  («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Վեւերտոն («Պալմեյրաս»)։

Պաշտպաններ․ Տիագու Սիլվա («Չելսի»), Մարկինյոս (ՊՍԺ), Դանիլու («Յուվենտուս»), Ալեքս Տելես («Սեւիլիա»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Էդեր Միլիատո («Ռեալ»), Բրեմեր («Յուվենտուս»), Դանի Ալվես («ՈւՆԱՄ Պումաս»)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Գիմարաեշ («Նյուքասլ»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկաս Պակետա («Վեստ Հեմ»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էվերտոն Ռիբեյրո («Ֆլամենգո»)։

Հարձակվողներ․ Նեյմար (ՊՍԺ), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»), Անտոնի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոդրիգո («Ռեալ»), Ռիշարլիսոն («Տոտենհեմ»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Պեդրու («Ֆլամենգո»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)։

Խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Դանիայի հավաքականի կազմը