ԱԱ-2022․ Գերմանիան ուժեղ էր Իսլանդիայից, Հյուսիսային Մակեդոնիան ու Ռումինիան հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

357

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4։0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 15 միավոր եւ առաջին տեղում է։ Հայաստանի հավաքականը 11 միավորով երկրորդն է։

Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ռումինիայի հավաքականները գոլ չխփեցին՝ բավարարվելով մեկական միավորով։ Ռումինիան 10 միավորով երրորդն է, Հյուսիսային Մակեդոնիան չորրորդն է՝ 9 միավոր։ Իսլանդիան 4 միավորով 5-րդն է։ Լիխտենշտեյնը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

J խումբ

Իսլանդիա — Գերմանիա՝ 0։4 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 4, Անտոնիո Ռյուդիգեր, 24, Լերոյ Սանե, 56, Տիմո Վերներ, 89

Հյուսիսային Մակեդոնիա — Ռումինիա՝ 0։0

Հայաստան — Լիխտենշտեյն՝ 1:1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 45+5 (11մ) – Նոա Ֆրիկ, 80

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը ցավալի միավորներ կորցրեց Լիխտենշտեյնի դեմ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄադրիդի «Աթլետիկոն» ներկայացրեց Անտուան Գրիզմանին