ԱԱ-2022․ Իսպանիան ու Սերբիան նվաճեցին ուղեգրերը (տեսանյութ)

394

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականն ընդունեց սերբերին եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաշիվը բացեց արդեն երկրորդ րոպեին, սակայն զարգացնել հաջողությունը Պորտուգալիան չկարողացավ։ Հյուրերը 33-րդ րոպեին հոլանդական «Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։ 90-րդ րոպեին սերբերի հաղթական գոլը խփեց անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։

 A խմբում Սերբիան վաստակեց 20 միավոր, գրավեց առաջին տեղն ու նվաճեց ուղեգիրը։ Պորտուգալիան 17 միավորով երկրորդն է եւ ուղեգրի համար պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։

B խմբում Իսպանիայի հավաքականը տանը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ շվեդների նկատմամբ։ Վերջնամասում հաղթական գոլի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան։

Իսպանիան 19 միավորով գրավեց առաջին տեղն ու նվաճեց ուղեգիրը։ Շվեդիան 15 միավորով երկրորդն է եւ գարնանային փլեյ-օֆֆում կշարունակի պայքարը Քաթար-2022-ի ուղեգրի համար։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, վերջին տուր

A խումբ

Պորտուգալիա — Սերբիա՝ 1։2 (տեսանյութ)

Ռենատու Սանշեշ, 2 — Դուշան Տադիչ, 33, Ալեքսանդր Միտրովիչ, 90

Լյուքսեմբուրգ — Իռլանդիա՝ 0։2

Շեյն Դաֆի, 67, Չիդոզի Օգբենե, 75

B խումբ

Իսպանիա — Շվեդիա՝ 1։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 86

Հունաստան — Կոսովո՝ 1։1

Գեորգիոս Մասուրաս, 44 — Ամիր Ռահմանի, 76

H խումբ

Խորվաթիա — Ռուսաստան՝ 1։0 (տեսանյութ)

Ֆյուդոր Կուդրյաշով, 81, ինքնագոլ

Մալթա — Սլովակիա՝ 0։6

Ալբերտ Ռուսնյակ, 6, Օնդրեյ Դուդա, 7, 69, 80, Ալբերտ Ռուսնյակ, 16, Վերոն Դե Մարկո, 71

Հեռացում՝ Ռայան Կամենզուլի (Մալթա), 46, երկրորդ դեղին քարտ, Թեդի Տեումա (Մալթա), 50, երկրորդ դեղին քարտ

Սլովենիա — Կիպրոս՝ 2։0

Միհա Զայց, 48, Ադամ Չերին, 84

J խումբ

Հայաստան — Գերմանիա՝ 1։4 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 59, 11մ — Կայ Հավերց, 15, Իլկայ Գյուդոգան, 45+4, 50, Յոնաս Հոֆման, 64

Հյուսիսային Մակեդոնիա — Իսլանդիա՝ 3։1

Էզգան Ալիոսկի, 7, Էլիֆ Էլմաս, 65, 87 — Յոուն Տորստենսոն 54

Հեռացում՝ Իսակ-Բերգման Յոհանեսոն (Իսլանդիա), 79, երկրորդ դեղին քարտ

Լիխտենշտեյն — Ռումինիա՝ 0։2

Դենիս Ման, 7, Նիկուսոր Բանկու, 87

Չիրացրած 11մ՝ Նիկոլաե Ստանչու (Ռումինիա), 34

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոսն ամփոփել է ընտրական փուլը
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Աշխարհի համար վատ նշան էր Դոնալդ Թրամփի եւ Բորիս Ջոնսոնի ընտրվելը