ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային (տեսանյութ)

450

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։

26-րդ րոպեին անկյունայինից հետո դաշտի տերերը բացեցին հաշիվը հունական ՊԱՕԿ-ի 26-ամյա հարձակվող Յոնուց Միտրիցեի գոլի շնորհիվ։

Ռումինիայի թիմն առաջին խաղակեսում գնդակը վերահսկեց ժամանակի 72 տոկոսը, Հայաստանի թիմը ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին մինչեւ ընդմիջում։

Կապառոսը ընդմիջմանը կատարեց երեք փոփոխություն։ Կիսապաշտպաններ Իշխան Գելոյանի, Լուկաս Սելարայանի ու հարձակվող Սարգիս Ադամյանի հայտնվելուց հետո Հայաստանի թիմը տիրեց նախաձեռնությանը եւ մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն պատասխան գոլ խփել չհաջողվեց։ Սելարային երկար փոխանցումներից հետո երկու անգամ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, սակայն դիպուկ հարված կատարել չկարողացավ։

Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու Սարգիս Ադամանը պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը դեղին քարտեր ստացան եւ հաջորդ տնային հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ բաց կթողնեն։

Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդն է, նույնքան միավոր ունի Հյուսիսային Մակեդոնիան, որը երրորդն է։ Ռումինիան 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

J խմբի առաջատար Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային, վաստակեց 21 միավոր եւ ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր

J խումբ

Ռումինիա — Հայաստան՝ 1:0

Յոնուց Միտրիցե, 26

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան (Էրիկ Վարդանյան, 77), Արտակ Գրիգորյան (Իշխան Գելոյան, 46), Սոլոմոն Ուդո (Ալեքսանդր Կարապետյան, 82), Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան (Սարգիս Ադամյան, 46), Տիգրան Բարսեղյան (Լուկաս Սելարայան, 46)։

Հյուսիսային Մակեդոնիա — Գերմանիա՝ 0։4 (տեսանյութ)

Կայ Հավերց, 50, Տիմո Վերներ, 70, 74, Ջամալ Մուսիալա, 84

Իսլանդիա — Լիխտենշտեյն՝ 4։0

Ստեֆան Տեյտուր Տորդարսոն, 19, Ալբերտ Գուդմունդսոն, 35, 11մ, 79, 11մ, Անդրի Գուդյոնսեն, 89

Հեռացում՝ Մարտին Մարկսեր (Լիխտենշտեյն), 63, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԻնչպե՞ս ձևակերպել իշխանափոխության անհրաժեշտությունը. ՉԻ
Հաջորդ հոդվածըԿապառոսը մեկնաբանել է Ռումինիայից կրած պարտությունը