ԱԱ-2022․ Չամուսնացածների միջեւ սեքսի համար՝ 7 տարվա ազատազրկում

322

Չամուսնացածների միջեւ սեքսը պաշտոնապես արգելված կլինի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, ֆանատների եւ սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է Daily Star-ը։

Այսպիսի արգելք աշխարհի առաջնություններում կկիրառվի առաջին անգամ։ Արգելքը խախտողներին կսպառնա 7 տարվա ազատազրկում Քաթարում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացի Մերձավոր Արեւելքում եւ մուսուլման բնակիչների մեծամասնություն ունեցող երկրում։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը G7 գագաթնաժողովում առաջարկներ կներկայացնի
Հաջորդ հոդվածըԱլեգրին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Նեյմարին