ԱԱ-2022. ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

301

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին խփեց ԱՄՆ-ի հավաքականի առաջին գոլը 2022թ․ աշխարհի առաջնությունում։ Ֆրանսիական «Լիլի» 22-ամյա հարձակվող Թիմոթի Վեան 36-րդ րոպեին (տեսանյութ) գրավեց մրցակցի դարպասը։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Ուելսի թիմը հավասարությունը վերականգնեց 82-րդ րոպեին։ ՄԼՍ-ի «Նեշվիլում» հանդես եկող 29-ամյա պաշտպան Ուոլքեր Ցիմերմանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ Ուելսի հավաքականի առաջատար, ամերիկյան «Լոս Անջելեսի» 33-ամյա հարձակվող Գարեթ Բեյլն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը՝ փրկելով ուելսցիներիներին պարտությունից։

B խմբի առաջատարը Անգլիայի հավաքականն է, որը 6:2 հաշվով հաղթել էր Իրանի թիմին։ ԱՄՆ-ի եւ Ուելսի թիմերը 1-ական միավորով հաջորդ տեղերում են։

Երկրորդ տուրում ԱՄՆ-ի թիմը նոյեմբերի 25-ին կմրցի Անգլիայի, Ուելսը՝ Իրանի հետ։

ԱԱ-2022, B խումբ, առաջին տուր

ԱՄՆ — Ուելս՝ 1:1 (տեսանյութ)

Թիմ Վեա, 36 — Գարեթ Բեյլ, 82, 11մ

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Հոլանդացիները հաղթեցին Սենեգալի թիմին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները