ԱԱ-2022. Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը լքել է թիմը եւ վերադարձել հայրենիք

357

Լոնդոնի «Արսենալի» 25-ամյա պաշտպան Բեն Ուայթը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը եւ Քաթարից վերադարձել հայրենիք, հաղորդում է ազգային թիմի պաշտոնական թվիթերյան էջը։

«Բեն Ուայթը լքել է Անգլիայի հավաքականի մարզաբազան Ալ Վակրում եւ վերադարձել տուն անձնական պատճառներով։ Սպասվում է, որ «Արսենալի» խաղացողը չի վերադառնա կազմ մինչեւ մրցաշարի ավարտը։ Խնդրում ենք այս պահին հարգել ֆուտբոլիստի անձնական կյանքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը պատրաստվում է Սենեգալի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմեբրի 4-ին։

Նախորդ հոդվածըՌոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն
Հաջորդ հոդվածըԷրդողանը ԱԽ-ի հետ կքննարկի հնարավոր գործողությունը Սիրիայի հյուսիսում