ԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի ընդլայնված կազմը

352

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է ընդլայնված կազմը, հաղորդում է La Nacion-ը։ 32 ֆուտբոլիստից աշխարհի առաջնության կմեկնի 26-ը։

Դարպասապահներ․ Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խերոնիմո Ռուլյի («Վիլյառեալ»), Խուան Մուսո («Ատալանտա»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։

Պաշտպաններ․ Նաուել Մոլինա («Աթլետիկո»), Գոնսալո Մոնտել («Սեւիլիա»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Խերման Պեսելյա («Բետիս»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկոս Ակունյա («Սեւիլիա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Ֆակունդո Մեդինա («Լանս»), Նեուեն Պերես («Ուդինեզե»)

Կիսապաշտպաններ․ Ռոդրիգո Դե Պաուլ («Աթլետիկո»), Լեանդրո Պարեդես («Յուվենտուս»), Ջովանի Լո Չելսո («Վիլյառեալ»), Պապու Գոմես («Սեւիլիա»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Բրայթոն»), Գիդո Ռոդրիգես («Բետիս»), Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»), Էսեկիել Պալասիոս («Բայեր»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (ՊՍԺ), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Անխել Դի Մարիա («Յուվենտուս»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»), Խոակին Կոռեա («Ինտեր»), Պաուլո Դիբալա («Ռոմա»), Անխել Կոռեա («Աթլետիկո»), Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ»)։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

Նախորդ հոդվածըԹրամփը հանդես կգա «կարևոր հայտարարությամբ»
Հաջորդ հոդվածըՄասքը կոչ է արել քվեարկել հանրապետականների օգտին