ԱԱ-2022. Բելգիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

276

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը մրցեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր երկրորդ անգամ նվաճած Կանադայի թիմի հետ։ Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

11-րդ րոպեին կանադացիները ստացան 11-մետրանոցի իրավունք, սակայն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսը չկարողացավ գրավել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Մադրիդի «Ռեալի» 30-ամյա դարպասապահը սեյվ կատարեց (տեսանյութ

Բելգիայի հավաքականը հաջողության հասավ 44-րդ րոպեին։ Բելգիական «Անտվերպենի» 33-ամյա պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Ֆեներբահչեի» 29-ամյա հարձակվող Միշի Բատշուային (տեսանյութ

F խմբում Բելգիայի հավաքականը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի թիմերը, որոնք խաղացել էին ոչ ոքի՝ 0:0։

Երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը նոյեմբերի 27-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ։

ԱԱ-2022, F խումբ, առաջին տուր

Բելգիա — Կանադա՝ 1:0 (տեսանյութ)

Միշի Բատշուայի, 44

Չիրացրած 11մ՝ Ալֆոնսո Դեւիս (Կանադա),  11

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Իսպանիայի հավաքականը 7 գոլ խփեց և մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները