ԱԱ-2022. Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական

412

Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական ու մասնակցել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC-ը:

Ֆրանսիացի հարձակվողը վնասվածքից վերականգնվում է նախատեսվածից ավելի արագ ու այս շաբաթվա ընթացքում կարող է վերսկսել մարզումները մադրիդյան գրանդում: 

Հիշեցնենք, որ «Ռեալում» ստացած վնասվածքից ապաքինվելուց հետո Բենզեման մարզվում էր անհատական ծրագրով: 34-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերի 19-ին միացել էր ազգային հավաքականին, սակայն նոր վնասվածք էր ստացել և չէր կարողացել ավարտել մարզումը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն էլ «Ոսկե գնդակի» դափնեկրին թողել էր հայտացուցակում ու այլ խաղացողի չէր հրավիրել: 

Ֆրանսիայի հավաքականը վաղաժամ նվաճել է ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի ուղեգիր՝ մեկնարկային երկու տուրերում առավելության հասնելով Ավստրալիայի (4-1) ու Դանիայի (2-1) թիմերի նկատմամբ: Ֆրանսիացիները նոյեմբերի 30-ին երրորդ տուրում կմրցեն Թունիսի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս
Հաջորդ հոդվածըԹուրքիան հաշիվ չի տա Սիրիայի և Իրաքի հյուսիսում գործողությունների համար