ԱԱ-2022. Դանիայի և Թունիսի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)

299

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Դանիայի և Թունիսի հավաքականները: Հանդիպումը կայացավ Ալ-Ռայան քաղաքի «Էդյուքեյշն Սիթի» ստադիոնում:

Սա ԱԱ-2022-ի առաջին հանդիպումն էր, որում դարպասի գրավում չարձանագրվեց:

Այս խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ու Ավստրալիան:

Դանիացիները խմբային փուլի երկրորդ տուրում նոյեմբերի 26-ին կմրցեն Ֆրանսիայի հավաքականի հետ, նույն օրը Թունիսի թիմն ուժերը կչափի Ավստրալիայի հետ:

ԱԱ-2022, առաջին տուր

D խումբ

Դանիա — Թունիս՝ 0-0 (տեսանյութ)

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Արգենտինայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Լեհաստանն ու Մեքսիկան ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)