ԱԱ-2022. Իսպանիան ու Գերմանիան հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

255

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

40-րդ րոպեին իսպանացիների դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականը։ «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ

Գերմանիան պատասխան գոլը խփեց 83-րդ րոպեին։ Փոխարինման դուրս եկավ հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։ Բրեմենի «Վերդերի» 29-ամյա խաղացողին գոլային փոխանցում կատարեց Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

E խմբում Իսպանիան 4 միավորով եւ գոլերի 8:1 տարբերությամբ առաջինն է։ Գերմանիան 1 միավորով վերջինն է։ Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր։

Վերջին տուրում դեկտեմբերի 1-ին Իսպանիան կմրցի Ճապոնիայի, Գերմանիան՝ Կոստա Ռիկայի հետ։

ԱԱ-2022․ E խումբ, երկրորդ մրցափուլ

Իսպանիա — Գերմանիա՝ 1:1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 62 — Նիկլաս Ֆյուլկրուգ, 83

Ճապոնիա — Կոստա Ռիկա՝ 0։1

Կեյշեր Ֆուլեր, 81

Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 4 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա՝ 1։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց 4:1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները