ԱԱ-2022. Իրանի հավաքականն ավելացված ժամանակում երկու գոլ խփեց և հաղթեց (տեսանյութ)

385

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Ուելսի եւ Իրանի հավաքականները։ Ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեցին իրանցիները։

15-րդ րոպեին Իրանի հավաքականի եւ բելգիական «Շառլեռուայի» 26-ամյա կիսապաշտպան Ալի Գոլիզադեն հրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գվատեմալացի մրցավար Մարիո Էսկոբարը VAR-ի հուշումից հետո գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

86-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար տուգանային հրապարակից դուրս թույլ տված խախտման համար հեռացվեց Ուելսի թիմի եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» 35-ամյա դարպասապահ Ուեյն Հենեսին (տեսանյութ

Թվային առավելությունը Իրանի հավաքականը գոլի վերածեց ավելացված 9-րդ րոպեին։ Աչքի ընկավ իրանական «Էստեղլալի» 29-ամյա պաշտպան Ռուզբե Չեշմին։ Ավելացված 11-րդ րոպեին Իրանի թիմի երկրորդ գոլը խփեց  իրանական «Սպահանի» 32-ամյա պաշտպան Ռամին Ռեզայանը։

Իրանի հավաքակաը 3 միավորով երկրորդն է, Ուելսը վերջինն է՝ 1 միավոր։

Առաջին տուրում ուելսցիները 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել ԱՄՆ-ի հետ, Իրանը 2:6 հաշվով պարտվել էր Անգլիային։

Վերջին տուրում Ուելսի թիմը նոյեմբերի 29-ին կմրցի անգլիացիների, Իրանը՝ ԱՄՆ-ի հետ։

ԱԱ-2022. B խումբ, երկրորդ տուր

Ուելս — Իրան՝ 0:2 (տեսանյութ)

Ռուզբեհ Չեշմի, 90+9, Ռամին Ռեզայան, 90+11

Անգլիա — ԱՄՆ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Անգլիա (1 խաղ)՝ 3 միավոր, Իրան՝ 3,  ԱՄՆ (1 խաղ)՝ 1, Ուելս՝ 1:

Նախորդ հոդվածըԱլիևը տեղեկացրել է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Սենեգալն ուժեղ էր Կատարից (տեսանյութ)