ԱԱ-2022-ի ֆավորիտների դասակարգումը՝ The Guardian-ի վարկածով

404

Բրիտանական The Guardian-ի վերլուծաբանները աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ ներկայացրել են ֆավորիտների դասակարգումը՝ առավելությունը տալով Բրազիլիայի հավաքականին։

Երկրորդ տեղում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է։ Երրորդ տեղ է բարձրացել Պորտուգալիայի հավաքականը, եւ դա 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների կազմ տեղափոխվելու շնորհիվ։

ԱԱ-2022-ի ֆավորիտները

  1. Բրազիլիա
  2. Ֆրանսիա
  3. Պորտուգալիա
  4. Անգլիա
  5. Արգենտինա
  6. Նիդեռլանդներ
  7. Մարոկկո
  8. Խորվաթիա

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 9

Խորվաթիա — Բրազիլիա` 19:00 (Երեւանի ժամանակ)

Նիդեռլանդներ — Արգենտինա` 23:00

Դեկտեմբերի 10

Մարոկկո — Պորտուգալիա՝ 19:00

Անգլիա — Ֆրանսիա՝ 23:00

Նախորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Խորվաթիան դուրս թողեց Բրազիլիային (տեսանյութ)