ԱԱ-2022. Կամերուն — Սերբիա՝ 3:3 (տեսանյութ)

341

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Կամերունի եւ Սերբիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը 3-ական գոլ փոխանակեցին։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կամերունի եւ ֆրանսիական «Նանտի» 27-ամյա պաշտպան Ժան-Շառլ Կաստելետոն։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սերբերը կարողացան երկու գոլ խփել։ Աչքի ընկան ավստրիական «Զալցբուրգի» 21-ամյա պաշտպան Ստրախինյան Պավլովիչն ու իտալական «Լացիոյի» 27-ամյա կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Երկրորդ խաղակեսում Կամերունը 3 րոպեում երկու գոլ խփեց եւ վերականգնեց հավասարությունը 63-րդ եւ 66-րդ րոպեներին։ Սերբիայի թիմի դարպասը գրավեցին Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

G խմբում Կամերունն ու Սերբիան 1-ական միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են։ Խմբի առաջատարներ Բրազիլիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

ԱԱ-2022, խմբային փուլ, երկրորդ տուր

G խումբ

Կամերուն — Սերբիա՝ 3:3 (տեսանյութ)

Ժան-Շառլ Կաստելետո, 29, Վենսան Աբուբաքար, 63, Էրիկ Շուպո-Մոտինգ, 66 – Ստրախինյա Պավլովիչ, 45+1, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+3, Ալեքսանդր Միտրվիչ 53

Բրազիլիա — Շվեյցարիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա (1 խաղ)` 3 միավոր, Շվեյցարիա (1 խաղ)՝ 3, Կամերուն` 1, Սերբիա՝ 1:

Նախորդ հոդվածըՄոսկվայում մի քանի McDonald’s-ներ կանցնեն «Համեղ է, և վերջ» բրենդի տակ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը փոխանցել է սեպտեմբերին զոհված 13 հայ զինծառայողի մարմին