ԱԱ-2022. Կոստա Ռիկան հաղթեց Ճապոնիային (տեսանյութ)

365

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը մրցեց ճապոնացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

81-րդ րոպեին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդայի փոխանցումից հետո ճապոնացիների դարպասը գրավեց նույն ակումբի 28-ամյա պաշտպան Կեյշեր Ֆուլերը։ Սա կոստառիկացիների միակ հարվածն էր խաղի ընթացքում։

Ճապոնացիները 3 հարված կատարեցին Կոստա Ռիկայի դարպասին, երեք դեպքում էլ սեյվ կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը։

E խմբում Ճապոնիան 3 միավորով երկրորդն է, Կոստա Ռիկան երրորդն է՝ 3: Առաջին տուրում ճապոնացիներին 1:2 հաշվով պարտված Գերմանիան երկրորդ տուրում կմրցի իսպանացիների հետ, որոնք մեկնարկային խաղում Կոստա Ռիկային հաղթել էին 7:0 հաշվով։

Վերջին տուրում Կոստա Ռիկան դեկտեմբերի 1-ին կմրցի գերմանացիների, Ճապոնիան՝ Իսպանիայի հետ։

ԱԱ-2022․ E խումբ, երկրորդ մրցափուլ

Ճապոնիա — Կոստա Ռիկա՝ 0։1 (տեսանյութ)

Կեյշեր Ֆուլեր, 81

Իսպանիա — Գերմանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Իսպանիա (1 խաղ)՝ 3 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա (1 խաղ)՝ 0։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Մեսիի գոլը սկիզբ դրեց Արգենտինայի հաղթանակին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Մարոկկոյի սենսացիոն հաղթանակը Բելգիայի նկատմամբ (տեսանյութ)