ԱԱ-2022. Հարի Քեյնը՝ Անգլիա — Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող

234

Հարի Քեյնը ճանաչվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Անգլիա — Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվողն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ

Անգլիայի հավաքականում Հարի Քեյնը խփել է 52 գոլ։

Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, որը 3:1 հաշվով պարտության էր մատնել լեհերին։

Նախորդ հոդվածըՄակրոնը ճիշտ էր կանխատեսել Ֆրանսիա — Լեհաստան խաղի արդյունքն ու գոլերի հեղինակներին
Հաջորդ հոդվածըՖրանսիան ու Անգլիան առաջին անգամ կմրցեն ԱԱ-ի կամ ԵԱ-ի փլեյ-օֆֆում