ԱԱ-2022. Ճապոնիայի հավաքականը կամային հաղթանակի հասավ գերմանացիների նկատմամբ (տեսանյութ)

301

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում սենսացիան պարտություն կրեց Գերմանիայի հավաքականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցեց Ճապոնիայի թիմի հետ, որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան գերմանացիները։ 33-րդ րոպեին Գերմանիան ստացավ 11-մետրանոցի իրավունք։ «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռաումի նկատմամբ կանոնները խախտեց ճապոնացիների դարպասապահ, ճապոնական «Շիմիցու Ս-Պուլսը» ներկայացնող 33-ամյա Շուիչի Գոնդան։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի թիմի եւ Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, սակայն VAR-ի կիրառումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ եւ հաշիվը չփոխվեց։

Երկրորդ խաղակեսում Ճապոնիայի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանական «Ֆրայբուրգի» 24-ամյա կիսապաշտպան Ռիցու Դոանը (տեսանյութ)։ 83-րդ րոպեին ճապոնացիների հաղթական գոլի հեղինակը դարձավ գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն (տեսանյութ

E խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Իսպանիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր

Գերմանիա — Ճապոնիա՝ 1:2 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 35, 11մ —  Ռիցու Դոան, 75, Տակումա Ասանո, 83

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը գոլ չխփեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Իսպանիայի հավաքականը 7 գոլ խփեց և մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)