ԱԱ-2022. Մարոկկոյի սենսացիոն հաղթանակը Բելգիայի նկատմամբ (տեսանյութ)

304

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մարոկկոյի հավաքականից բելգիացիների դարպասը գրավեց Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը, սակայն VAR-ը գրանցեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։

Մարոկկոյի թիմի առաջին գոլը 73-րդ րոպեին տուգանայինից խփեց իտալական «Սամպդորիայի» 25-ամյա կիսապաշտպան Աբդուլհամիդ Սաբիրին, որն անակնկալի բերեց Մադրիդի «Ռեալի» 30-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուային։

Ավելացված երկրորդ րոպեին Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիական «Թուլուզի» 22-ամյա հարձակվող Զաքարիա Աբուխլյալը, որին գոլային փոխանցում կատարեց Հակիմ Զիեշը։

Մարոկկոն 4 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը, Բելգիան 3 միավորով երկրորդն է։ Խմբի մյուս խաղում կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի եւ Կանադայի հավաքականները, որոնք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Առաջին տուրում Բելգիան 1:0 հաշվով հաղթել էր Կանադային, Մարոկկոն 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

ԱԱ-2022. F խումբ, երկրորդ տուր

Բելգիա — Մարոկկո՝ 0:2 (տեսանյութ)

Աբդելհամիդ Սաբիրի, 73, Զաքարիա Աբուխլյալ, 90+2

Խորվաթիա — Կանադա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Մարոկկո՝ 4 միավոր, Բելգիա՝ 3, Խորվաթիա (1 խաղ)՝ 1, Կանադա (1 խաղ)՝ 0։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Կոստա Ռիկան հաղթեց Ճապոնիային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց 4:1 (տեսանյութ)