ԱԱ-2022. Մեսիի գոլը սկիզբ դրեց Արգենտինայի հաղթանակին (տեսանյութ)

378

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը հանդիպեց Մեքսիկայի թիմի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

64-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հեռվից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ), որը 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։

87-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում (տեսանյութ

C խմբում Արգենտինան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր հետ է առաջատար Լեհաստանից, որի հետ կմրցի վերջին տուրում նոյեմբերի 30-ին։

ԱԱ-2022. C խումբ, երկրորդ տուր

Արգենտինա — Մեքսիկա՝ 2:0

Լիոնել Մեսի, 64, Էնցո Ֆերնանդես, 87

Լեհաստան — Սաուդյան Արաբիա՝ 2:0 

Պյոտր Զելինսկի, 39, Ռոբերտ Լեւանդովսկի, 82

Չիրացրած 11մ՝ Սալեմ Ալ-Դավսարի (Սաուդյան Արաբիա), 45+1

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Արգենտինա` 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա` 1։

Նախորդ հոդվածըԿրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Կոստա Ռիկան հաղթեց Ճապոնիային (տեսանյութ)