ԱԱ-2022. Նեյմարը՝ Բրազիլիա — Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող

286

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիա — Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը։

Նա դարձել էր մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիան հաղթել է 4:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Խմբային փուլի առաջին տուրի խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած Նեյմարը երկու խաղ բաց թողնելուց հետո լիարժեք վերականգնվել է եւ մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե։

Խորվաթիա — Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըԼուիս Էնրիկեն կհեռանա Իսպանիայի հավաքականից