ԱԱ-2022. Նիդերլանդների հավաքականը չկարողացավ կոտրել Էկվադորի դիմադրությունը (տեսանյութ)

328

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն, որն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։ Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» խաղացողին գոլային փոխանցում կատարեց Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը։

Դրանից հետո նախաձեռնությունն անցավ էկվադորցիներին, որոնց պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Էներ Վալենսիան։ Նա երրորդ գոլը խփեց այս առաջնությունում (տեսանյութ

Նիդեռլանդներն ու Էկվադորը 4-ական միավորով եւ գոլերի նույն տարբերությամբ (3:1) A խմբի առաջատարներն են։ Սենեգալն ունի 3 միավոր, իսկ Քաթարը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Վերջին տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 29-ին կհանդիպեն Քաթարի, Էկվադորը՝ Սենեգալի հետ։

ԱԱ-2022. A խումբ, երկրորդ տուր

Նիդեռլանդներ  Էկվադոր` 1:1 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 6 — Էներ Վալենսիա, 49

Քաթար — Սենեգալ՝ 1:3

Մոհամեդ Մունտարի, 78 — Բուլայե Դիա, 41, Ֆամարա Դիեդիու 48, Մամբա Դիենգ, 84

Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 4 միավոր, Էկվադոր՝ 4, Սենեգալ՝ 3, Քաթար՝ 0։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Սենեգալն ուժեղ էր Կատարից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Անգլիայի թիմը չկարողացավ հաղթել ամերիկացիներին (տեսանյութ)