ԱԱ-2022-ում միջին արդյունավետությունը չորրորդ վատագույնն է պատմության մեջ

297

Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունը մեկ խաղում խփած գոլերի միջին քանակով առայժմ չորրորդ վատագույնն է պատմության մեջ։ Արդեն անցկացվել է հանդիպումների կեսից ավելին։ Ավարտվել է խմբային փուլի երկրորդ տուրը, նաեւ երրորդ տուրի չորս հանդիպում։ Միջին արդյունավետութունը մեկ խաղում 2,5 գոլ է, հաղորդում է Opta-ն։

Ավելի ցած արդյունավետություն եղել է ԱԱ-1990-ին Իտալիայում (2,2 գոլ մեկ խաղում), ԱԱ-2006-ին Գերմանիայում (2,3 գոլ) եւ ԱԱ-2010-ին Հարավային Աֆրիկայում (2,3 գոլ)։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Նախորդ հոդվածը«Սիրիական ազատ բանակը» չի հաստատել ԻՊ պարագլխի ոչնչացման մասին լուրը
Հաջորդ հոդվածըՌոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն