ԱԱ-2022. Քաթարի թագավորական ընտանիքը պահանջել է արգելել գարեջրի վաճառքը ստադիոններում

388

Քաթարի թագավորական ընտանիքը պահանջել է արգելել գարեջրի վաճառքը նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության 8 ստադիոններում եւ հարակից տարածքներում, հաղորդում է The Times-ը։

Քաթարը ճնշում է գործադրում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վրա, որպեսզի այն փոխի քաղաքականությունը գարեջրի վաճառքի նկատմամբ։ ՖԻՖԱ-ն խոշոր պայմանագիր ունի գարեջուր արտադրող ընկերության հետ, սակայն կատարել է պահանջը։ Միայն Դոհայի ֆան-գոտում օտարերկրացի երկրպագուները հնարավորություն կունենան գնել գարեջուր։ 

Աշխարհի առաջնության բացումն ու առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։ Քաթար — Էկվադոր հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Նախորդ հոդվածըGlobe Soccer Awards. Բենզեման՝ լավագույն խաղացող, Անչելոտին՝ լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» կխզի պայմանագիրը Ռոնալդուի հետ