ԱԱ-2022. Օչոան՝ Մեքսիկա — Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող

249

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Մեքսիկա — Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մեքսիկացիների դարպասապահ Գիլիերմո Օչոան, հաղորդում է  ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նա առաջին մեքսիկացի դարպասապահն է, որին հաջողվեց աշխարհի առաջնություններում հետ մղել 11-մետրանոց։

Երեք առաջնությունում անընդմեջ Օչոան մեկնարկային խաղում Մեքսիկայի հավաքականի դարպասը պահում է անառիկ։

Լեհաստանի հետ խաղում Օչոան հետ է մղել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հարվածը։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0 հաշիվը:

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» խզեց Ռոնալդուի պայմանագիրը