ԱԱ-2022. Օրվա հանդիպումները

265

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

C խմբում պայքարը կսկսի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը, որի մրցակիցը կլինի Սաուդյան Արաբիայի թիմը։ Խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

D խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կխաղա Ավստրալիայի թիմի հետ։ Դանիայի մրցակիցը կլինի Թունիսը։

ԱԱ-2022, խմբային փուլ, առաջին տուր

C խումբ

Արգենտինա — Սաուդյան Արաբիա՝ 14:00 (Երեւանի ժամանակ)

Մեքսիկա — Լեհաստան՝ 20:00

D խումբ

Դանիա — Թունիս՝ 17:00

Ֆրանսիա — Ավստրալիա՝ 23:00

Նախորդ հոդվածըԱԱ-2022. ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Անգլիա — Իրան հանդիպման լավագույն խաղացողը