ԱԱ-2022. Ֆրանսիան խաղաց ոչ ոքի, երկրորդ ուղեգիրը D խմբից նվաճեց Ավստրալիան (տեսանյութ)

356

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը ոչ հիմնական մեկնարկային կազմով բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։

Ֆրանսիացիներին պարտությունից փրկեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանի գոլն ավելացված 8-րդ րոպեին։

Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը խփած 6 գոլի շնորհիվ։

D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։

Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ, ավստրալացիների մրցակիցը կլինի C խմբի հաղթողը։

ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր

Թունիս — Ֆրանսիա` 1:1 (տեսանյութ)

Վահբի Խազրի, 58 — Անտուան Գրիզման, 90+8

Ավստրալիա — Դանիա՝ 1:0 (տեսանյութ)

Մեթյու Լեկի, 60

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 7 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 2, Դանիա՝ 1։

C խումբ

Նոյեմբերի 30

Լեհաստան — Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Սաուդյան Արաբիա — Մեքսիկա՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝  4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։

Նախորդ հոդվածըԿուբան հանդես է եկել հօգուտ հակամարտության բանակցային լուծման
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Արգենտինան հաղթեց լեհերին եւ փլեյ-օֆֆում է, պայքարը շարունակում է նաեւ Լեհաստանը (տեսանյութ)