ԱԱ-2023․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց լեհերին

367

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում:

Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լեհաստանի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։

Լեհաստանը 4 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը առանց միավորի վերջին տեղում է։

Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:10 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

2023թ. կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլ 

F խումբ, երկրորդ տուր

Հայաստան — Լեհաստան՝ 0։1

Վերոնիկա Զավիստովսկա, 27

Նախորդ հոդվածըՍեփականաշնորհված անկախությունը․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՌոբերտ Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»