ԱԱ-2030-ը կանցկացվի 6 երկրում

247

Մարոկկոն, Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ կանցկացնեն ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնությունը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Աշխարհի առաջնության 100-ամյակի առթիվ առաջին երեք հանդիպումները կընդունեն Ուրուգվայը, Արգենտինան ու Պարագվայը։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում։

2030թ․ աշխարհի առաջնության բացման հանդիպումը տեղի կունենա Ուրուգվայում այդ երկրի հավաքականի մասնակցությամբ։ Արգենտինայում եւ Պարագվայում տեղի կունենան մեկական խմբերի առաջին հանդիպումները։

Եզրափակիչը տեղի կունենա Մադրիդի «Սանտիագո Բերնաբերու» ստադիոնում։

Նախորդ հոդվածըՄտադիր են պայքարել Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի համար
Հաջորդ հոդվածըՊենտագոն․ «Վագներ» ՄՌԸ մարտիկների թիվը Սիրիայում հասնում է մի քանի հարյուրի