‘Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը չի քննարկվում’

966

Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը ներկայումս չի քննարկվում: ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Ավել վաղ վրաց հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Սոխումի-Թբիլիսի-Երևան հաղորդակցության հարցը, եթե դա «կծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը»: «Երկաթուղու գծով առարկայական քննարկում չի եղել: Հետևաբար, այդ հարցը մեկնաբանել չեմ կարող: Մեր կարծիքով դա վրաց-ռուսական երկաթուղի է, և դրա վերականգնման մասին մտածելուց առաջ անհրաժեշտ է կարգավորել քաղաքական հարցերը, քանի որ դա ոչ միայն հաղորդակցության վերականգնում է: Առաջին հերթին պետք է կարգավորել քաղաքական պրոբլեմները, թե քաղաքական ո՞ր համատեքստում կարող է վերականգնվել այդ նախագիծը»,-հայտարարել է Աբաշիձեն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մի քիչ փող ղրգեք» սուպերթիմի համեստ անդամին’
Հաջորդ հոդվածը‘«Ակցեռն»-ի ղեկավար. Անշարժ գույքի գները 2 տարում կարող են վերականգնվել ‘