Աբեի հուղարկավորությանը կմասնակցեն Սարկոզին, Ռենցին, Մեյը

555

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը կժամանեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, Իտալիայի նախկին վարչապետ Մաթեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը և այլ պաշտոնատար անձինք։

Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Բացի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսից և այլ պաշտոնատար անձանցից, որոնց մասին հաղորդվել է ավելի վաղ, հուղարկավորությանը ներկա կլինեն Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին, Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրամասինգհեն, Կորեայի Հաարապետության վարչապետ Հան Դոկ Սուն, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, Իտալիայի նախկին վարչապետ Մաթեո Ռենցին, Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը։ Մենք ուրախ ենք ողջունելու այդ անձանց և արժանավայել ընդունելություն կկազմակերպենք»,- ասել է Մացունոն։

Սինձո Աբեի պետական հուղարկավորությունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել երկրի ներսում։ Չորս ընդդիմադիր կուսակցություններ արդեն հայտարարել են, որ  ներկա չեն լինի արարողությանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդինը մեկնաբանել է Լեհաստանի նախագահի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԳերմանիայի ՆԳՆ-ն կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին ԵՎՐՈ 2024-ից