‘Աբիդալը վիրահատությունից հետո առաջին հանդիպումն է անցկացրել. Տեսանյութ’

803

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը այսօր թիմի երկրորդ կազմում 65 րոպե է անցկացրել ֆրանսիական 2-րդ լիգայի «Իստրայի» հետ խաղում:

33-ամյա ֆուտբոլիստը երկարատեւ ընդմիջումից հետո է ֆուտբոլ վերադառնում, ինչը կապված էր 2012թ. ապրիլին  լյարդի փոխպատվաստման վիրահատության հետ: Վերջին հանդիպումը «Բարսելոնայի« կազմում Աբիդալը անցկացրել է 2012թ. փետրվարի 26-ին՝ «Ատլետիկոյի» դեմ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մարզումները վերսկսել էր դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն բժիշկները նրան թույլատրել են լիարժեք խաղալ միայն այս տարվա փետրվարին, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Դատավարություն՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի իրականացրած շինարարության’
Հաջորդ հոդվածը‘Վթարի հետևանքով ջրազրկվել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերը’