‘ Աբիև. 907-րդ փոփոխությունը խոչընդոտում է ադրբեջանա-ամերիկյան համաբերություններին’

831

907-րդ փոփոխությունը խոչընդոտում է ադրբեջանա-ամերիկյան համաբերություններին, իսկ դրա նախաձեռնողներն այսօր «նշանակետի տակ են պահում Ադրբեջանը»: Ինչպես հաղորդում է Թուրան գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, այս մասին այսօր, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկող հարաբերությունների հարցեր: Աբիևը դեսպանին պատմել է հոկտեմբերի 9-ին կայացած ժողովրդավարական ընտրությունների, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ օբյեկտիվ դերի մասին: Նա ոչ օբյեկտիվ էգնահատել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտիգնահատականն ընտրությունների մասին, այդ առիթով արտահայտելով իր մտահոգությունը: Շարունակելով իր դատողությունները, Աբիևը հիշել է 2008 թվականին Հայաստանում կայացած ընտրությունները, որտեղ, չնայած զանգվածային անկարգություններին, ԱՄՆ և ԵԱՀԿ տվեցին դրական եզրակացություն և Հայաստանի ղեկավարության վրա ոչ մի ճնշում չգործադրվեց: Ըստ Ադրբեջանի ՊՆ կարծիքի, Մորնինգսթարը համաձայնվել է այդ ամենի հետ, նշելով Կոնգրեսի կողմից Ազատության ակտի 907-րդ փոփոխության վերանայման անհրաժեշտության մասին: Անդրադառնալով կայացած ընտրություններին, դեսպանն ասել է, որ ընտրություններն արդեն անցյալում են, իսկ Իլհամ Ալիևը հաղթել է: Իսկ ինչ վերաբերվում է հնչեցված քննադատությանը, ապա այն ընտրությունների արդյունքի վրա չի ազդի: Նշենք, որ ԱՄՆ դեսպանությունն այս հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն չի հրապարակել, ինչպես նաև ՊՆ տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ չի արել:

Նշենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցման ակտի» (Freedom Support Act) 907-րդ փոփոխությունը: Այդ փոփոխությունն արգելում է Ադրբեջանին օգնության տրամադրումն ԱՄՆ կառավարության կողմից: Որպես դրա հիմնավորում նշվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ շրջափակմանն ուղղվածգործողությունները:

 

Նախորդ հոդվածը‘Արարատի նախկին մարզպետը Վովա Գասպարյանին խորհուրդ կտա ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.00 դրամ/դոլար’