‘Աբխազիայում ռազմական պահեստի պայթյունից երկու ռուսաստանցի կին է մահացել’

2390

Աբխազիայում նախօրեին զինապահեստի պայթյունի հետեւանքով երկու ռուսաստանցի կին զբոսաշրջիկ է մահացել: Մեկ այլ ռուսաստանցի կին ձեռքի կոտրվածք է ստացել: 

Չճանաչված Աբխազիայի հանրապետության ԱԻՆ ներկայացուցիչ Միզան Լոմիան  «Ինտերֆաքսին» տեղեկացրել է, որ ենթադրաբար Սանկտ-Պետերբուրգից եկած երեք կանայք պայթյունների պահին ձիով զբոսնում էին ռազմամթերքի պահեստի մերձակայքում: Զոհված կանանց դիակները հայտնաբերվել են այսօր առավոտյան: Մահացած կանանցից մեկը 47, մյուսը՝ 55 տարեկան է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պայթյունի հետեւանքով տարբեր տեսակի վիրավորումներ են ստացել նաեւ բազայում ծառայող շուրջ 20 ռուսաստանցիներ:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Թրամփը մեղադրում է կոնգրեսին՝ ՌԴ հետ հարաբերությունները վատացնելու համար’