‘Աբխազիան նոր վիզային ռեժիմ է սահմանել’

1755

Աբխազիայի Հանրապետություն չճանաչված պետությունը հայտարարել է այն օտարերկրյա պետությունների հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին, որոնց հետ ինքը փոխադարձ անվիզա ուղևորությունների վերաբերյալ պայմանագիր չի ստորագրել:

Ապրիլի 1-ից, այդպիսով, առանց վիզայի Աբխազիա կարող են մեկնել ռուսաստանցիները, Նիկարագուայի, Տուվալուի քաղաքացիները, ինչպես նաև ևս երկու չճանաչված պետությունների՝ Մոլդովական Մերձդնեստրյան Հանրապետության և Հարավային Օսիայի քաղաքացիները:

Առանց վիզայի, ներքին անձնագրերով Աբխազիա կարող են այցելել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները՝ դրա համար ներկայացնելով ուկրաինական ներքին անձնագիր՝ այդ մարզերի գրանցմամբ:

Այդպիսով, առանց վիզայի Աբխազիա չեն կարող մտնել նաև Վրաստանի քաղաքացիները, թեպետ ՄԱԿ-ը պաշտոնապես Աբխազիան համարում է այդ պետության մասը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում տասնյակ մարդիկ մնացել են էստակադի փլատակների տակ’
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Թուրքիան ապօրինաբար երկրից վտարում է փախստականներին’