‘Աբովյան փողոցում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել’

917

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ, ժամը 21.16-ին քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 77ZQ717 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Օբամայի խորհրդական. ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի առաջնահերթություններից են’
Հաջորդ հոդվածը‘Անկախանալու դեպքում Շոտլանդիան ստիպված կլինի դիմում տալ ԵՄ և ՆԱՏՕ մտնելու համար’